Քայլի Ջենները հայտնել է, որ որդու անունը դեռ չի փոխել
Լուսանկարներ«Քարդաշյաններ» ռեալիթի շոուի նոր թողարկման ընթացքում Քայլի Ջեններն ասել է, որ իր ինը ամսական որդուն դեռ Վուլֆ են անվանում։ Այդ մասին գրում է People-ը։
«Իմ երեխայի անունը դեռ Վուլֆ է, երբ փոխեմ այն, ես ձեզ կտեղեկացնեմ: Միգուցե ես ձեզ այդ մասին պատմեմ 3-րդ եթերաշրջանում»,- ասել է Ջենները շոուի մի դրվագում:
Քայլի Ջենները սեպտեմբերին The Late Late Show-ի եթերում հայտնել էր, որ պատրաստվում են փոխել երեխայի անունը:
Քայլի Ջենների և Թրևիս Սքոթի տղա երեխա ունենալուց մեկ ամիս անց հայտարարվեց, որ երեխայի անունը փոխելու են։ Տղայի նոր անունը դեռ չի հրապարակվում։
«Այս տարին ինձ համար շատ կարևոր էր։ Այնքան շատ զարմանալի բաներ կան, որոնք ինձ իսկապես հուզում են, ես ուզում եմ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ և իսկապես խորասուզվել իմ աշխատանքի մեջ»,- կիսվել է աստղը:
Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը ունեն նաև 4-ամյա դուստր՝ Սթորմին։