Չինաստանը պատրաստ է օգնել՝ կարգավորելու սիրիական ճգնաժամը
Աշխարհ
Չինաստանը պատրաստ է համագործակցել Աստանայի ձևաչափի երկրների հետ՝ Սիրիայում խաղաղության և կայունության հասնելու և սիրիական ճգնաժամը լուծելու համար, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր մեկնարկից ի վեր՝ Աստանայի ձևաչափը կառուցողական դեր է խաղացել Սիրիայում հակամարտությունը թուլացնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը համակարգելու գործում։
«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս այս ձևաչափին և պատրաստ է շարունակել աշխատել իր բոլոր մասնակիցների հետ՝ ընդհանուր ջանքերով Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»,- ասել է Մաո Նինգը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն