Ավելի ու ավելի շատ փաստեր են վկայում այն մասին, որ Ուկրաինայում առճակատում է ընթանում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև. Զախարովա
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ավելի շատ փաստեր վկայում են այն մասին, որ Ուկրաինայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև առճակատում կա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնագետների թիվը, ովքեր Ուկրաինայից մասնակցում են հակամարտությանը, միայն ավելանում է։
«Գնալով շատանում են փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ Ուկրաինայում առճակատում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Դաշինքի երկրներից աճող թվով ռազմական մասնագետներ կռվում են տասնյակ մասնավոր ռազմական ընկերությունների և Ուկրաինայի զինված ուժերի կազմում»,- ասել է դիվանագետը։