Թուրքիայի ցամաքային գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել ահաբեկչական աճի. Զախարովա
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ, ըստ ռուսական կողմի, Թուրքիայի ցամաքային գործողությունը Սիրիայում կբարձրացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկչական ակտիվության աճին։
«Մենք կարծում ենք, որ Սիրիայի տարածքում ցամաքային գործողության իրականացումը միայն կբարձրացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկիչների ակտիվության աճին», - ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը սիրիական հարցում սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ և հասկանում է երկրի «մտահոգությունները» իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։
Ավելի վաղ «Hürriyet» թերթի աշխատակից Աբդուլքադիր Սելվին, ով մոտ էր կառավարական շրջանակներին, հայտարարել էր, որ Թուրքիան դեկտեմբերից հետո կարող է լայնածավալ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում և Իրաքում։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Սուր ճանկ» գործողության մեկնարկի մասին։ Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ։