ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը
ՀայաստանՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ: