ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Ուշադի'ր կարդացեք հուշարձանների շրջակայքի վահանակների ինֆորմացիան

Գիտություն և Մշակույթ

Ուշադի'ր կարդացեք հուշարձանների շրջակայքի վահանակների ինֆորմացիան

Միգուցե և դուք գտնեք մյու'ս թյուր ինֆորմացիան...

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի պատմական հուշարձանների շրջակայքում տեղադրված ինֆորմացիոն վահանակները աչքի են ընկնում բազում պատմագիտական սխալներով: Լուրերը, մասնավորապես, առնչվում են Տաթևի և Հաղպատի վանական համալիրների, նաև "Զորաց քարեր" (Քարահունջ) պատմամշակութային արգելոց-թանգարանի շրջակայքում տեղադրված վահանակների բովանդակությանը:

Այս ինֆորմացիայի հավաստիության ճշգրտման արդյունքում պարզվեց, որ հայկական պատմական հուշակոթողների շրջակայքում վահանակների տեղադրմամբ զբաղվում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) հասարակական կազմակերպությունը: «ԱՄԱՓ» կազմակերպության նախագահ ազգությամբ ամերիկացի Ռիչարդ Նայի տեղեկացմամբ, անհնար են նման սխալների գոյությունը:

karahunj-info

Քարահունջի մասին ինֆորմացիոն վահանակը

Վերջինիս հաղորդմամբ' վահանակներում տեղադրվող ինֆորմացիան վերցված է հանրագիտարաններից և անցնում է «Իկոմոս» միջազգային կազմակերպության Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի փորձագետների «ձեռքով»:

Այս ամբողջից զատ, վահանակների ինֆորմացիան հավաստաիացվում է նաև Մայր Աթոռ սբ. Էջմիածնի համապատասխան խնդրով զբաղվող գրասենյակի կողմից:

«Մենք ուզում ենք, որ մեր ժառանգությունը պահպանվի, որ հավաստի ինֆորմացիա տեղադրվի վահանակներում, մենք պահանջում ենք' մասնագետները զբաղվեն այս հարցով»,- բարձրաձայնում է Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:

Խնդրի վերաբերյալ խոսեցինք նաև «ԱՄԱՓ»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Իսահակյանի հետ: Վերջինս տեղեկացմամբ' «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը լոկ հովանավորում է Հայաստանի կրթական, մշակութային, կրոնական և այլ ոլորտների ճանաչմանը միտված ծրագրերը, նաև «ԱՄԱՓ»-ի առաջարկած այս ծրագիրը, սակայն կազմակերպությունը ի զորու չէ ունենալ այդ բոլոր ծրագրերի իրականացման գործընթացը վերահսկող խմբեր:

qarahunj

Քարահունջի մասին առաջին գրավոր տեղեկությունը տալիս է Ստեփանոս Օրբելյանը (13-14-դդ-ում): Ըստ այդ հիշատակության' հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է

Վահե Իսահակյանը կրկին անհնար համարեց որևէ սխալի առկայություն, սակայն հասարակության շրջանում, սոցիալական ցանցերում և բլոգներում կային բազում կարծիքներ, հավաստիացումներ, ըստ որոնց' վերը նշված մշակութային կոթողները' հատկապես Հաղպատի վանական համալիրի ցուցանակի հուշակոթողը վերագրված է որպես ադրբեջանական պատականելիության:

Քարահունջի շրջակայքում 2009թ-ին տեղադրված ցուցատախտակի վրա ևս բացարձակ անհիմն տեղեկատվություն կա, ըստ որի' Քարահունջը, այսինքն Զորաց Քարեր անվանումն ունի թուրքական ծագում (Ղոշուն Դաշ): Իրականում Քարահունջի մասին առաջին գրավոր տեղեկությունը տալիս է Ստեփանոս Օրբելյանը (13-14-դդ-ում): Ըստ այդ հիշատակության' հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է, իսկ «Զորաց Քարեր» կամ «Զորաքարեր» անունը առաջացել 18-19դդ-ում»: Քարահունջի ցուցանակի թյուր ինֆորմացիան այս պարագայում անժխտելի է: (տես լուսանկարում)

zorac-qarerՄնում է հուսալ, որ հասարակության շրջանում բարձրացած այս աղմուկը կունենա իր դրական արձագանքը' ցուցատախտակներում համապատասխան ճշգրիտ փոփոխություններ կատարելու նպատակով: Չնայած և' «ԱՄԱՓ»-ը, և' «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պնդում էին նմանատիպ սխալների անհնար լինելը, բայց փաստերն այս պարագայում անժխտելի են: «ԱՄԱՓ»-ը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վաղ թե ուշ պետք է, որ հանգեն սեփական գործելաոճում համապատախան փոփոխություններ մտցնելու գաղափարին' հնարավորինս զերծ մնալու համար հայաստանյան մշակութային կոթողները զբոսաշրջիկներին թյուր կերպ ներկայացնելուց:

Իսկ հայ զբոսաշրջիկներին մնում է միայն առավել զգոն լինել հուշարձանների շրջակայքի ինֆորմացիոն վահանակների բովանդակությանը ծանոթանալիս:

Լուսանկարները վերցված են ArmenianMonuments.org, Qarahunj.livejournal.com, Armcamping.com կայքերից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված