Դիանա Գուրցկայան խոստովանել է, որ ամաչել է ամուսնու առջև ուտել
ԱյլԿույր երգչուհի Դիանա Գուրցկայան հիշել է, թե որքան էր ամաչում ապագա ամուսնու՝ Պյոտր Կուչերենկոյի առջև ուտել։
«Երբ առաջին անգամ սկսեցինք հանդիպել, ես ամաչկոտ էի։ Նստած մտածում էի. «Իսկ եթե նա նկատի»: Նրա հետ գնացինք կինո, հետո սրճարան։ Եղբայրս մեզ հետ էր։ Պետյան ասում է. «Համեղ տորթ է, կերեք», և ես այնքան ամաչեցի, ահավոր ամաչկոտ էի», - ասել է Գուրցկայան:
Նա հավելել է, որ անհարմար իրավիճակում իրեն օգնել է եղբայրը։ Տղամարդը երգչուհուն հորդորել է չամաչել իր հիվանդության համար ու ուտել։ Գուրցկայան ընդգծել է, որ ամուսինը սիրում էր իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Այդ պահից կատարողը դադարել է անհանգստանալ իր կուրության համար։
«Ես հաշմանդամություն ունեցող անձ եմ, և ի՞նչ, հիմա չեմ կարող ապրել։ Իսկ ինչո՞ւ չպետք է ապրեմ, շնչեմ։ Չկա նման բան։ Ես էլ բոլորի նման եմ », - ամփոփել է Գուրցկայան: