Առաքիչը մահացել է «Սև ուրբաթ»-ին ընդառաջ առանց հանգստյան օր աշխատելուց հետո
ԱյլԱնգլիայից առաքիչը մահացել է մեկ շաբաթ առանց հանգստյան օր աշխատելուց հետո, գրում է Daily Mail-ը։ Տղամարդու զբաղված գրաֆիկը կապված է եղել «Սև ուրբաթ»-ի հետ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածի անունը Ուորեն Նորթոն էր, նա 49 տարեկան էր։ Տղամարդը փորձել է հնարավորինս շատ ծանրոցներ հասցնել մինչև ուրբաթ, իսկ աշխատանքի ընթացքում դադարել է շփվել։ Նրա դին ավելի ուշ հայտնաբերվել է ֆուրգոնում, որը նա օգտագործում էր ապրանքներ առաքելու համար։
Աշխատողները, ովքեր հայտնաբերել են Նորթոնին, սկզբում կարծել են, որ նա քնած է իր ֆուրգոնում: Հետո թակել են պատուհանը, սակայն տղամարդը կենդանության նշաններ ցույց չի տվել։ Չնայած ժամանած բժիշկների ջանքերին, նրանց չի հաջողվել վերակենդանացնել բրիտանացուն։
«Այս պահին մեր մտքերը նրա ընտանիքի և ընկերների հետ են»,- ասել են ընկերությունից։
Տղամարդու մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։