Պեկինի իշխանությունները կոչ են արել բնակիչներին առանց անհրաժեշտության չլքել իրենց տները՝ COVID-19-ի բռնկման պատճառով
ԱշխարհՊեկինի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավարի տեղակալ Լյու Սյաոֆենը հատուկ ճեպազրույցի ժամանակ հորդորել է քաղաքի բնակիչներին չլքել իրենց տները, եթե խիստ անհրաժեշտ չէ՝ համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի ամենամեծ բռնկումներից մեկի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է նվազեցնել սոցիալական ակտիվությունը, նվազեցնել մարդկանց տեղաշարժը տարածքների միջև, օգտագործել ճկուն աշխատանքային ժամեր և առցանց ուսուցում», - ասել է նա՝ կոչ անելով մարդկանց չլքել իրենց բնակության վայրերը, չլքել իրենց տները և առանց խիստ անհրաժեշտության չհավաքվել։
Լյու Սյաոֆենը նաև խնդրել է բնակիչներին ամենաչնչին ախտանիշների դեպքում էլ անհապաղ դիմել բժշկական հաստատություններին: