Եվրախորհրդարանը Լուկաշենկոյի դեմ միջազգային տրիբունալի վերաբերյալ բանաձեւ է ընդունել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև Բելառուսի կառավարության անդամները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միջազգային տրիբունալի և Միջազգային քրեական դատարանի առջև։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի (ԵՊ) կայքը։
Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում դատապարտել են Բելառուսի իշխանությունների գործողությունները՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Բացի այդ, նրանք դատապարտել են Մինսկի մասնակցությունը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը։ «Բելառուսը Ռուսաստանի հետ կիսում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը, որի համար Մինսկը պետք է պատասխանատվության ենթարկվի Միջազգային տրիբունալի և Միջազգային քրեական դատարանի առջև», - ասվում է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանը նաև պահանջել է Բելառուսը ճանաչել որպես օկուպացված տարածք։ Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արվել դուրս բերել ՌԴ ԶՈւ-ն Բելառուսի տարածքից։