Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկում են գազի մատակարարման երթուղու պաշտպանության ուժեղացումը. Պեսկով
ԱշխարհՄոսկվան և Անկարան դիտարկում են Թուրքիային ռուսական գազի մատակարարման երթուղու պաշտպանության միջոցները, քանի որ դրա համար հավանական սպառնալիք կա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը դիտարկում են երկու երկրների միջև գազատարի վերահսկողության և հակաահաբեկչական պաշտպանության ուժեղացումը:
«Նման անհրաժեշտություն կա, կա հավանական սպառնալիք»,- նշել է Պեսկովը։