Գիտնականները պարզել են, որ արագ սնունդը հանգեցնում է նյարդային բորբոքման և քրոնիկ ցավի
ԺամանցՅուղոտ արագ սննդի օգտագործումը կարող է հանգեցնել քրոնիկ ցավի նույնիսկ առողջ մարդկանց մոտ, պարզել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Հետազոտողների աշխատանքը հրապարակված է Scientific Reports ամսագրում։
Նախկինում ենթադրվում էր, որ դա կարող է սպառնալ միայն գիրություն կամ շաքարախտ ունեցող մարդկանց, ովքեր հաճախ օգտագործում են արագ սնունդ: Սակայն պարզվել է, որ նույնիսկ առողջ, նիհար մարդիկ կարող են տուժել։
Գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա։ Կրծողների առաջին խումբը ութ շաբաթվա ընթացքում պահվել է ճարպերով հարուստ, բայց ոչ բավարար կալորիաներով սննդակարգի վրա: Դա պետք է թույլ չտար, որ մկները գիրանային: Երկրորդ խմբին կերակրել են սովորականի պես։ Այնուհետև գիտնականները մկներից արյան նմուշներ են վերցրել և համեմատել դրանք:
Ինչպես պարզվել է, արյան մեջ հագեցած ճարպը կապվել է TLR4 նյարդային բջիջների ընկալիչի հետ՝ ստիպելով նրան արտազատել բորբոքային ցուցիչներ: Սրա արդյունքում՝ առաջացնում է քրոնիկ ցավ: