Բռնցքամարտիկ Ալվարեսը սպառնացել է ծեծել Մեսսիին
Սպորտ
Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը սպառնացել է ծեծել արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին՝ Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում Մեքսիկային վիրավորելու համար։ Նա իր սպառնալիքները հնչեցրել է Twitter-ում։
«Թող Մեսսին աղոթի Աստծուն, որ ես իրեն ինչ-որ տեղ չբախվեմ»,- գրել է բռնցքամարտիկը` հավելելով, որ պահանջում է հարգանք Մեքսիկայի նկատմամբ, իսկ Մեսսին «չի ցուցաբերել դա»:
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականն առաջնության երկրորդ տուրում 2։0 հաշվով հաղթեց Մեքսիկայի ընտրանուն։ Առաջին գոլը խփեց Մեսսին։ Ապա նա, պահեստայինների նստարանին նստելուց հետո, ոտքը դրեց հատակին նետված մեքսիկացու մարզաշապիկի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)