Ռուսաստանը կթեթևացնի առանց վիզայի երկիր մուտք գործող օտարերկրացիների գրանցման պայմանները
ԱշխարհՌուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է ներկայացրել միգրացիայի գրանցման վերակազմակերպման մասին օրենքի նախագիծ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Ակնկալվում է, որ այս միջոցառումը կհեշտացնի հանրային ծառայությունների մատուցումը և նախարարության աշխատանքը։ Այսպիսով, Ռուսաստանի կառավարությունը մտադիր է կոմպենսացնել աշխատաշուկայում առաջացած դեֆիցիտը։ Մասնավորապես, դա պայմանավորված է վիզային երկրներից ՌԴ աշխատողների մուտքի կրճատմամբ և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար մասնակի մոբիլիզացմամբ։
Վերակազմավորումը կազդի առանց վիզայի երկրներից միգրանտների՝ աշխատանքի նպատակով մուտքի վրա։ Փոփոխությունների էությունը կայանում է նրանում, որ հաշվառման «բյուրոկրատական» բաղադրիչը փոխանցվելու է անձնագրային և վիզաների ծառայությանը, ինչպես նաև ՆԳՆ որոշ լիազոր կառույցներին, որոնք արդեն իսկ համագործակցում են աշխատանքային միգրանտների հարցով զբաղվող նախարարության հետ։