«Տխուր» կատվին տարել են ապաստարանից այն բանից հետո, երբ նա հայտնի է դարձել սոցիալական ցանցերում
ԱյլԿատվին, որին սոցցանցերում տխուր են անվանել դեմքի արտահայտության պատճառով, տարել են ապաստարանից, գրում է New York Post-ը։ Այն բանից հետո, երբ կենդանին հայտնի դարձավ համացանցում, շատերն են ցանկություն հայտնել դառնալու դրա սեփականատերը։
Ֆիշթոֆեր անունով կատուն հայտնի է դարձել լուսանկարների շնորհիվ, որոնցում նա կեցվածք է ընդունել «տխուր» դեմքով։ Կենդանուն գտել են փողոցում, որից հետո նա հայտնվել է ապաստարանում, որտեղ էլ սպասել է իր նոր տերերին։
«Նա շատ տխուր է և ընկճված։ Նա կուտի միայն այն ժամանակ, երբ ընկերներ ունենա»,- ասված է լուսանկարի նկարագրության մեջ։
Սոցիալական ցանցերում հայտնիությունն օգնեց Ֆիշթոֆերին նոր տուն գտնել: Կատուով հետաքրքրվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկանում էին նրան տանել իրենց տուն Արդյունքում ընտանի կենդանին հայտնվել է մի տղամարդու տանը, ինչի մասին հայտնել է նրա ընկերուհին։