Մասկը ցուցադրել է զենքերը, որոնք պահում է իր ննջասենյակում
ԱյլTesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հրապարակել է իր մահճակալի մոտ գտնվող սեղանի լուսանկարը, որի վրա դրված են ատրճանակներ և կոլայի տարաներ, ինչպես նաև ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի նկարը։
Կադրում երևում է երկու ատրճանակ, չորս դատարկ տարաներ և Էմանուել Լոյցեի նկարի պատճենը, որտեղ Վաշինգտոնն անցնում է Դելավեր գետը: Ատրճանակներից մեկը պահված է հատուկ պատյանում։
Գործարարը բազմիցս հանդես է եկել զենք կրելու իրավունքի օգտին։
Twitter-ի գործադիր տնօրենը հայտնի է նաև դիետիկ կոլայի հանդեպ իր սիրով: Նա նշել է, որ երբեմն խմում է օրական ութ տուփ դիետիկ կոլա և շատ սուրճ՝ իր ժամանակացույցին համապատասխանելու համար: