Տոկաևը հայտարարել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև բանակցություններ պահանջող հարցերի առկայության մասին
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք պահանջում են բանակցություններ։
«Մասնավորապես, խոսքը գազի ոլորտի մասին է։ Բայց այստեղ մենք դրամատիզացիա չենք անում»,- ասել է Տոկաևը։
Նոյեմբերի 28-ին Տոկաևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հռչակագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի և Ղազախստանի իշխանությունները կշարունակեն նպաստել իրենց ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմության պահպանմանը։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը նշել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի շուտափույթ ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը։ Նաև երկու երկրների ղեկավարներն ընդգծել են ընդհանուր պատմությունը կեղծելու փորձերի անընդունելիությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտացի տեղեկատվության պահպանման հանձնառությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն