Հավայան կղզիներում հրաբուխ է սկսել ժայթքել
Աշխարհ
Հավայան կղզիների ազգային պարկում Մաունա Լոա հրաբուխը սկսել է ժայթքել, երկուշաբթի հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Աստղադիտարանի տվյալներով՝ ժայթքումը սկսվել է Hawaiian Volcanoes ազգային պարկում կիրակի՝ տեղական ժամանակով 23.30-ին։
«Տվյալ պահին լավան գտնվում է խառնարանի սահմաններում։ Լավայի թափվելու վտանգ չկա», - հայտնել է USGS-ն։
Ծառայության գնահատմամբ՝ մթնոլորտ մոխրի զգալի արտանետումներ են սպասվում։
«Ելնելով նախորդ ժայթքումներից՝ Մաունա Լոայի ժայթքման սկզբնական փուլերը կարող են լինել շատ դինամիկ, լավայի հոսքերի տեղակայումը եւ առաջխաղացումը կարող է շատ արագ փոխվել», - հայտնել է ծառայությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն