Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
ԹուրքիաԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգը և տարածաշրջանային համագործակցության արդի հարցերը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարները քննարկել են բազմակողմ հարթակների շրջանակներում երկրների համագործակցությունը։
«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգի արդի հարցերի շուրջ։ Դրա հետ մեկտեղ քննարկվել են մեր երկրների միջև բազմակողմ հարթակների շրջանակներում գործունեության համակարգման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։