Բորտուղեկցորդուհին մահացել է ինքնաթիռում աշխատանքի ժամանակ
ԱյլGulf Air-ի բորտուղեկցորդուհին մահացել է Բահրեյնից Ֆրանսիա թռչող մարդատար ինքնաթիռում աշխատանքի ժամանակ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail տաբլոիդը։
Բորտուղեկցորդուհի Յասեր Սալեհը, ըստ հրատարակության, սրտի կաթված է ստացել թռիչքի մեկնարկից մեկուկես ժամ անց, երբ ինքնաթիռը թռչում էր Իրաքի վրայով։ Արդյունքում օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել երկրի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում, որպեսզի աղջիկը բուժօգնություն ստանա։
Նշվում է, որ ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո բորտուղեկցորդուհու համար ժամանել են բժիշկներ, որոնք նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Սակայն աղջկան փրկել չի հաջողվել։ Արդյունքում չվերթի ուղեւորները կարողացել են Փարիզ մեկնել միայն չորս ժամ հետո։
Բորտուղեկցորդուհու մահից հետո ավիափոխադրողի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին և մտերիմներին։ «Gulf Air-ի առաջնահերթություններից մեկը ուղևորների և անձնակազմի անվտանգությունն է», - ասել են նրանք: