Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի կառավարության նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին։
Ինչպես նշել է թուրք նախագահը, Թուրքիան անձնական հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ։
Անցած շաբաթ Թուրքիայի իշխանությունները մի քանի հեռախոսազրույց են ունեցել, ասել է նա։
«Մեր նպատակն է վերջ տալ <…> [հակամարտությունը] Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի միջև և հասնել կայուն խաղաղության, մենք շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ», - ասել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու