Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Բայրամովի հետ
Աշխարհ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այս մասին հայտնում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։
Ռիքերը կրկնել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։ Դեսպանը հորդորել է երկու կողմերին պլանավորել ապագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համար՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղ գործընթացին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն