Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ) Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ Իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի 

Խմբակային ու դաժան ծեծի հետևանքով Տաշիրում մահացել է ոստիկանության նախկին աշխատակիցը

Արտակարգ Պատահար

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքի ընտանեկան գերեզմանում հողին հանձնեցին Տաշիր քաղաքի բնակիչ 52-ամյա Վահե Բաղդասարյանին։

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Վ․ Բաղդասարյանի հայրը՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Գևորգ Բաղդասարյանը, իր որդու մահվան հանգամանքով հարուցված քրեական վարույթից դժգոհություններ էր հայտնում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որդեկորույս հայրն ասում էր․ «Առաջին հերթին զարմացած, ինչու չէ՝ նաև զայրացած եմ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից։ Իմ տղան դաժան ծեծի է ենթարկվել 4-5 հոգու կողմից։ Երբ տղայիս հայտնաբերել եմ Տաշիրի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող կիսախարխուլ, ավերակի վերածված շինության  մեջ, մի պահ չեմ էլ իմացել, որ նա իմ որդին է։

Ահազանգել եմ Տաշիրի հիվանդանոց ու այնտեղից շատ շուտ հասել են բժիշկները ու տղայիս, որի դեմքն ամբողջովին ջնջխված էր, արյան մեջ թաթախված, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցինք Տաշիրի հիվանդանոց։

Ամբողջ քաղաքն է խուսում, որ իմ տղային 20 հազար դրամի համար Տաշիրում հայտնի վատ վարքի տեր մարդիկ դաժանաբար ծեծել են։ Իսկ ոստիկանությունը մինչև այսօր փորձում են մեզ համոզեն, որ 1 հոգի է եղել։ Նման դարակազմիկ սուտ լսել ենք Տաշիրի ոստիկանների կողմից։ Դեպքի վայրում ոչ ճիշտ են աշխատել՝ ըստ մեր պատկերացումների։

Ո՞վ է տեսել, հանցանքից հետո չհետաքրքրվեն, թե քանի հոգի են եղել։ Առաջին 2 օրը մեզ դա այնքան էլ չէր հետաքրքրում։ Իմ և կնոջս ու մեր հարազատների թիվ 1 խնդիրը Վահեի շուտափույթ ապաքինումն էր։  Տաշիրի հիվանդանոցից տղայիս տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են «Էրեբունի» հիվանդանոց։

Էրեբունու հիվանդանոցի բժիշկներից  մենք գոհ ենք, թեպետ տղաս այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Բոլոր բժիշկները անհնարինն են արել, որպեսզի փրկվի տղաս։ Բայց տականքները այնքան դաժան են ծեծի ենթարկել ու մարմնի տարբեր մասերին այնքան են հարվածել, որ ասելու չի։  Ճիշտն ասած՝ դեռ դատաբժշկից էլ խեր, խաբար չկա։ Գործը գնացել է Ստեփանավանի քննչական, բայց էնտեղից էլ դեռ հստակ պատասխան չունենք, թե  քրեական ինչ հոդված է նախաձեռնվել, բացի էդ մեկից՝ մյուսներին արդյո՞ք կանչել են հարցաքննության։

Թե՞ Տաշիրի ոստիկանների նման հիմա էլ քննչական է փորձելու ծածկադմփոց անել։  Ես և կինս հպարտանում էինք մեր որդով, որով նաև միշտ հպարտացել են, ոչ միայն Տաշիրում, այլ նաև Լոռու մարզում, հանրապետությունում նրան ճանաչողները։

Հիմա ուզում ենք դիմենք ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն այս զարհուրելի ու քստմնելի հանցագործության բացահայտման խնդիրը և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ՝ դատավճռով պատասխանատվության ենթարկեն։ Հակառակ դեպքում՝ տականքները իրենց կզգան անպատժելի ու կկատարեն մի նոր հանցագործություն»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 19-ին, ժամը 21։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներով, դիմային ոսկրերի բազմակի կոտրվածքներ ախտորոշմամբ, ձախից բազմակի կողերի կոտրվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ջանոյանի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տաշիր քաղաքի բնակիչ 52-ամյա Վահե Բաղդասարյանն է։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 108 հասցեում գտնվող կիսաքանդ, չբնակեցված, հակասանիտարական վիճակում գտնվող շինության մեջ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցած 5 անձանցից որպես կասկածյալ ձերբակալվել և Տաշիրի ոստիկանություն է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ 44-ամյա Գ․ Պ․-ն, ով այնուհետև ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ
Ամենադիտված