Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել (լուսանկար)
Այլ
Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղական հիվանդանոցներից մեկում արտասովոր երեխա է ծնվել: Ավելին՝ մոր հղիությունն անցել է առանց բարդությունների։ Բժիշկներն առաջին զննման ժամանակ նկատել են պոչ՝ երեխայի հետույքին մոտ 5,7 սանտիմետր չափի փոքրիկ ելուստ է եղել՝ ծածկված մազերով։ Երկու ամիս անց այն մեծացել է 0,8 սանտիմետրով, եւ բժիշկները եզրակացրել են, որ այն պետք է հեռացնել, գրում է super.ru-ն։
Ռենտգենը ցույց է տվել, որ պոչում ոսկրային հյուսվածք և անոմալ ուռուցքներ չկան, ուստի աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։ «Պոչի կառուցվածքը փափուկ էր, այն ծածկված էր մաշկով և բարակ մազերով, այն կարելի էր շարժել առանց ցավի, բայց ինքնաբուխ շարժումներ չկային», - ասվում է Journal of Pediatric Surgery-ի հրապարակման մեջ: Ճիշտ է, երբ պոչը ծակեցին ասեղով, երեխան սկսեց լաց լինել։
Մասնագետների կարծիքով՝ պտղի բնականոն զարգացման հետ մեկտեղ նման գործընթացը վերածվում է պոչուկի, սակայն երբեմն դառնում է իսկական պոչ։ Աշխարհում կա ընդամենը 40 նման դեպք, տղաներն այս պաթոլոգիայով ավելի հաճախ են ծնվում, քան աղջիկները։ Ուստի փոքրիկ մեքսիկուհին, անկասկած, կկարողանա իրեն եզակի անվանել։



















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող