Ուկրաինայում խաղաղության հասնելու լավագույն միջոցը Կիևին ռազմական աջակցություն տրամադրելն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիևին ռազմական աջակցությունը համարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու լավագույն միջոցը։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում նրա ելույթը հեռարձակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում։
«Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց իրականությունն այն է, որ Ուկրաինայում տեւական, հասանելի խաղաղության հասնելու լավագույն միջոցը Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելն է», - ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը հավելել է, որ այս կերպ «նախագահ [Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր] Պուտինը գիտակցում է, որ անհնար է հասնել իր նպատակներին մարտի դաշտում, և պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և բարեխիղճ երկխոսության մեջ մտնի, որում պետք է որոշ լուրջ զիջումներ արվեն՝ հանուն տեւական խաղաղության»։