Apple-ը մի քանի միլիոն դոլարի տուգանք կվճարի դժգոհ օգտատերերին
ԺամանցԿալիֆորնիայի դաշնային դատավորը ժամանակավորապես հաստատել է Apple-ի՝ MacBook-ների դժգոհ սեփականատերերին 50 միլիոն դոլարի տուգանք վճարելու մասին հայցը: Այս մասին հայտնում է MacRumors պորտալը։
Apple-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել դեռ 2018 թվականին։ Հայցվորները փոխհատուցում էին պահանջում թերի ստեղնաշարով MacBook-ի օգտագործման համար, որի կոճակները «խրված» էին:
Նշվում է, որ վճարումը կներառի 13,6 մլն դոլար փաստաբանական վճարներ, մինչև 2 մլն դոլար դատական ծախսեր և 1,4 մլն դոլար վարչական ծախսեր՝ կարգավորման համար։ Մնացածը կբաշխվի տուժող կողմերի միջև։