Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել այլ ազգերի մշակույթը. Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել օտարերկրյա մշակույթը՝ չնայած ռուսական մշակույթի արգելքի միտումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մարդիկ ջնջում են մեր մշակույթը, բայց մենք ոչ միայն չենք ջնջում լավագույն գործերը, այլ երկրների մշակույթի լավագույն օրինակները, այլ նաև առաջ ենք քաշում գաղափարներն ու հումանիստական սկզբունքները, որոնք ներառված են այդ ստեղծագործություններում»,- ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ նրանք, ովքեր փորձում են վերացնել ռուսական մշակույթը արտասահմանում, հիմար են։