Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
ՀայաստանՀանրապետության տարածքում`
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: