Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին» Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ինձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ Միրզոյան Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները Պարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկ 

ՄԻԱՎ-ի տարածվածության առումով Հայաստանը տարածաշրջանում բարվոք դիրքում է

Հայաստան

Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կար գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 4579 դեպք: 2022 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ այդ թիվն ավելացել է 430-ով: Մեծամասամբ 70 տոկոս դեպքերում վարակը հայտնաբերվում է տղամարդկանց մոտ: Ինչ վերաբերվում է տարիքային խմբերին, ապա ամենաշատը դեպքերը հայտնաբերվում են 25-39 տարեկանների մոտ:

Վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-ի տարեկան գրանցված նոր դեպքերի թիվը կտրուկ չի տատանվում, սակայն, ամեն դեպքում, ավելացման միտում կա: Մասնավորապես, 2017 թվականին գրանցվել էր 358 նոր դեպք, 2018 թվականին՝ 429, 2019-ին՝ 448, 2020 թվականին գրանցված ցուցանիշը 2019-ի համեմատ մի փոքր իջել է, սակայն դա պայմանավորված էր քովիդի համավարակով, ինչը խանգարել է նոր դեպքերի բացահայտմանը: 2021 թվականին նոր դեպքերի ցուցանիշը կազմել է 425:

«Սպասվում է, որ այս ցուցանիշը կաճի՝ պայմանավորված միգրացիայի ակտիվությամբ: Չնայած ցուցանիշի աճին, կարող ենք ասել, որ տարածաշրջանում մենք բարվոք վիճակում ենք: Վարակի տարածվածությունը մեզ մոտ կազմում է 0.1 տոկոս»,- ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը:

ԱՀԿ-ի կողմից դրված է «95, 95, 95» նպատակ, որին պետք է հասնեն երկրները մինչև 2030 թվականը: Այն է, դեպքերի հայտնաբերման, բուժման, վիրուսի ճնշման ցուցանիշները լինեն 95 տոկոս: Նարինա Սարգսյանցը նկատեց, որ բոլոր ուղղություններով Հայաստանը զգալի աշխատանք ունի անելու, սակայն ամենաշատը հայտնաբերման ցուցանիշը բարելավելու կարիք կա: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները ուշացած են դիմում, և վարակն արդեն իր գործն արած է լինում:

«Այնինչ, այսօր բուժման ընթացքում այնպիսի դեղամիջոցներ են կիրառվում, որ հնարավոր է վիրուսը ճնշել: Դեղերն այնքան հզոր են, որ լինում է արյան մեջ չորոշվող մակարդակ: Ավելին ասեմ, եթե վիրուսը վաղ է հայտնաբերվում, նույնիսկ հղիների պարագայում ժամանակին բուժում ստանալը նպաստում է, որ այն չփոխանցվի պտղին: Հետևաբար, շատ կարևոր է, որ մարդիկ իրազեկված լինեն ու պարբերաբար ստուգվեն»,-ասաց Նարինա Սարգսյանցը:

Նա հիշեցրեց, որ վարակի փոխանցման գերակշռող ուղիները՝ հետերոսեքսուալ, հոմոբիսեքսուալ շփումներ են: Նախկինում մեծ տոկոս էր կազմում թմրամիջոցների ներերակային ճանապարհով օգտագործումը: Այսօր այդ ուղղությամբ վարակվածությունը կազմում է 5.8 տոկոս, ինչը նվազել է:

Հայաստանում ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետազոտությունը և բուժումն անվճար է ու անանուն: Մասնագետը հորդորեց թիրախային խմբերին, հատկապես կասկածելի վարքագիծ դրսևորած քաղաքացիներին, անպայման ստուգվել:  Ժամանակին բուժում ստանալը կօգնի վարակված անձի առողջական խնդիրները հասցնել նվազագույնի:

Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Երևանի Ազատության հրապարակում ժամը 13։00-19։00-ն կգործի շարժական բուժախտորոշիչ կլինիկա, որտեղ ցանկացողները կարող են անվճար թեստավորվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը
Ամենադիտված