Լեհաստանում արգելել են հեռախոսները լիցքավորել գրասենյակներում
Աշխարհ
Լեհաստանի տեղական իշխանությունները պահանջել են դեկտեմբերի 1-ից 10%-ով կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը։ Այս ֆոնին արգելվել է գրասենյակներում լիցքավորել հեռախոսները և տաքացնել սենյակները +19°C-ից բարձր: Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը։
Այս միջոցը ձեռնարկվել է երկրում էներգետիկ ճգնաժամին դիմակայելու համար։
Նշվում է, որ ստանդարտին չհամապատասխանելու համար պաշտոնյաներին կարող է սպառնալ մինչև 20 հազար զլոտի (մոտ 4,5 հազար դոլար) տուգանք:
«Բջջային հեռախոսները լիցքավորելու արգելքը, սառնարանների և էլեկտրական թեյնիկների քանակի կրճատումը կամ աշխատասենյակների մաքրման սահմանափակումը այն ուղիներից են, որով տեղական իշխանությունները կրճատում են էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը նրանցից պահանջվում է վաղվանից»,- գրում է թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Սուրբ Ծննդին էլեկտրաէներգիայի խնայողության են սպասում նաև Լեհաստանի քաղաքները։ Այսպիսով, Սոսնովեցի քաղաքապետն ասել է, որ այս տարի տոնական լուսավորությունը ավելի քիչ կմիացվի, ենթադրաբար՝ գիշերը կանջատվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)