Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանում Կապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել է Անահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը 82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Պետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներին Աննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված 

ՀՀ պետական կառավարման մոդելը չի փոխվի, կմնա խորհրդարանական. որոշում

Իրավունք

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին:

Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը:

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:

Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական:

Ես կողմ եմ քվեարկել այս մոտեցմանը, քանի որ՝

  1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը,
  2. Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը,
  3. Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար:

«Հստակության համար նշեմ, որ խորհրդարանականը նախագահական կամ կիսանախագահականից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը՝ խորհրդարանի ընտրած վարչապե՞տը, թե՞ ժողովրդի ընտրած նախագահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», այդուհանդերձ, համարում է, որ առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ: Այն որոշակիորեն նախագահական է՝ առանց նախագահական ընտրությունների: Այս առումով մենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ միասին մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որ իշխանության փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ լինեն:

Այդ մասին դեռ կիրազեկենք հանրությանը: Բայց կարճ ասեմ, որ մենք առաջարկում ենք, որ խորհրդարանական կարգով հանդերձ՝ Հանրապետության նախագահն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, օժտված չլինի գործադիր իշխանությանը հատուկ որևէ գործառույթով, բայց ունենա հակակշռման ֆունկցիաներ, օրինակ՝ իրական մասնակցություն դատական, ընտրական ու հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը:

Հ.Գ. Իրականում շատ լավ կլիներ, որ կառավարման մոդելի հարցը որոշվեր առանձին խորհրդատվական (միջանկյալ) հանրաքվեով, և այդ հանրաքվեի արդյունքներով մեր խորհուրդը կառուցեր լավ խորհրդարանական կամ կիսանախագահական սահմանադրության նախագիծ: Այդ դեպքում ժողովուրդը է՛լ ավելի կզգար, որ օրինականության ու կարգի հեղինակը ինքն է: Բայց, ցավոք սրտի, այս իրավիճակում միջանկյալ հանրաքվե անելը իրատեսական չէ»,- գրել է Իոաննիսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շարունակվող շփումները82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԵվրահանձնաժողովի նախկին պաշտոնյան կասկածել է Եվրոպայի պատրաստակամությանը պաշտպանել ՈւկրաինանԹրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պեսՊետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներինԱննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթվածՄեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամովԵրևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերըԺանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցումԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներինՊելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է ՍլովակիաՕգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբԵրևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքովՕգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշիBrent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց իջնելով 83 դոլարից«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցումԴավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողԱրամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումըՀայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումներըԿրեմլը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեն Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինումApple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերըԼեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբ
Ամենադիտված