«Լուկօյլ»-ը դադարեցնում է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով
Վրաստան«Լուկօյլ»-ը դադարեցնում է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, չորեքշաբթի հայտնում է Trend-ը՝ Reuters-ին հղումով։
Հաղորդվում է, որ դեկտեմբերից ընկերությունը կդադարեցնի նավթի արտահանումը Կասպից ծովի իր հանքերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Արևմուտքի պատժամիջոցների պատճառով և այն կուղարկի «Կասպյան խողովակաշարային կոնսորցիում» համակարգ:
«Ռուսական նավթը ԲԹՋ-ով չի մատակարարվի, պատճառը պատժամիջոցներն են»,- ասել է աղբյուրներից մեկը։ Այլ աղբյուրներ հայտնել են, որ որոշումը կայացվել է ԲԹՋ-ի արևմտյան բաժնետերերի կողմից: