Կոստա Ռիկայում կոկորդիլոսը հոշոտել է ութամյա երեխային ծնողների աչքի առաջ (լուսանկարներ)
ԱյլԿոստա Ռիկայում կոկորդիլոսը հոշոտել է ութամյա երեխային ծնողների աչքի առաջ, գրում է New York Post-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցականը խաղում էր իր տան մոտ գտնվող գետում։
Հաղորդվում է, որ մահացածի անունը Խուլիո Ֆերնանդես էր։ Երեխայի վրա կոկորդիլոսը հարձակվել է գետում խաղալիս: Դպրոցականի ծնողները վազելով եկել են ճիչերի վրա, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել օգնել՝ սողունը տուժածին քարշ էր տվել ջրի տակ։
«Կնոջս համար ամենադժվարը տեսնելն էր, թե ինչպես է կոկորդիլոսը լողում որդու դիակի հետ»,- պատմել է երեխայի հայրը։
Մեկ ամիս անց դեպքի վայրում որսորդը կրակել է կոկորդիլոսի վրա։ Երբ տեղացիները բացել են գիշատչի փորը, ներսում հայտնաբերել են մազերի թելեր և ոսկորներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Խուլիոյին։
Այժմ հանգուցյալի ծնողները մտադիր են իրենց չորս երեխաների հետ տուն վերադառնալ Նիկարագուա՝ պաշտպանելու նրանց կոկորդիլոսներից, որոնք Կոստա Ռիկայում գտնվում են պաշտպանության տակ։