Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ինձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ Միրզոյան Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները Պարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկ Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան Ենթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին 

Գյումրիում խոստացված ազատ տնտեսական գոտին կյանքի չի կոչվում. Civilnet․am

Հասարակություն

Ավելին քան երեք տարի առաջ՝ 2019-ի օգոստոսի 29-ին, կառավարությունը որոշեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծել, որը պետք է զբաղվեր լոգիստիկ և արտադրական գործունեությամբ։ ԱՏԳ-ի ժամկետը սահմանվեց 40 տարի և ճանաչվեց ԱՏԳ-ի կազմակերպիչ ընկերությունը, հաղորդում է Civilnet.am-ը:

Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով։ ԱՏԳ-ի կազմակերպիչ և շահագործող ընկերություններն ազատվում են բոլոր տեսակի հարկերից՝ բացառությամբ եկամտային հարկից։

Գյումրում ԱՏԳ-ի նախագծի հեղինակ և կազմակերպիչ ճանաչվել էր «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, որը կառավարությանը ներկայացրած բիզնես ծրագրով խոստացել էր առաջիկա 10-12 տարիների ընթացքում կառուցել 320 հեկտար տարածքով ազատ տնտեսական գոտի, որն ուղղակի և անուղղակի ավելի քան 56 հազար աշխատատեղ պետք է ապահովեր, ներգրավեր մոտ 540 միլիոն դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումներ և այլն։

Ծրագիրը պետք է իրագործվեր փուլ առ փուլ․ առաջին փուլով 3 տարվա ընթացքում պետության կողմից տրամադրվող 30 հեկտար տարածքի վրա պետք է շինարարություն իրականացվեր և գործարկվեր ազատ տնտեսական գոտին, ընկերությունը 2023-ի դրությամբ մոտ 100 աշխատակից պետք է ունենար։

Ընկերությունը իսրայելական է

«Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, համաձայն պետռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2017-ի սեպտեմբերին, բաժնետերերը մշտապես եղել են Իսրայելի քաղաքացիներ և ընկերություններ։

Ընկերության գործունեությունը դադարեցված է, աշխատողներ չկան

Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարության կայքում Գործող ազատ տնտեսական գոտիների ցանկում Գյումրու ԱՏԳ-ն բացակայում է, իսկ համացանցում ԱՏԳ-ի և կազմակերպիչ ընկերության մասին նոր հիշատակումներ չկան։ Ընկերությունը բացակայում է նաև ԱՏԳ-ում շահագործողներին տրվող թույլտվության ռեեստրում։

Համաձայն Պետեկամուտների կոմիտեի ռեգիստրի՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, որը արդեն իսկ պետք է կառուցած և գործարկած լիներ ԱՏԳ-ի մի մասը, ներկայում դադարեցրել է իր գործունեությունը։

Google Earth-ի արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ ԱՏԳ-ի համար նախատեսված տարածքում որևե հողային աշխատանքներ չեն կատարվել։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանի հետ, որը հայտնեց, որ ընկերության գործունեությունը դադարեցված է, իսկ ծրագիրը կասեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ըստ Մաղաքյանի՝ ծրագիրը այլևս չի նախատեսվում գործարկել։

«Պատճառը ավելի շուտ կորոնավիրուսի հետ էր կապված։ 2020-ի սկզբից արդեն, երբ պիտի աշխատանքները պլանավորեինք, համավարակը սկսվեց և շարժը կանգնեց, արդեն հնարավոր չէր գնալ-գալ, մեր դրսի գործընկերները չէին կարողանում գալ։ Քննարկումները կառավարության հետ կանգնեցին, հետո պատերազմը սկսվեց։ Ծրագրի մեկնարկ չի նախատեսվում»,- պարզաբանեց Մաղաքյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ կառավարության համապատասխան որոշումից հետո ընկերության ներկայացրած պատճառաբանությունների հետևանքով պայմանագիրը չի կնքվել: «Ներկայում քննարկվում է ստեղծված գոտու հետագա կարգավիճակի հարցը»,- նշված է նախարարության գրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով
Ամենադիտված