ԱՄՆ-ում համասեռամոլները միմյանց հանդիպելուց հետո հետերոսեքսուալ են դարձել
ԱյլԱՄՆ-ում լեսբուհին և միասեռականը ծանոթացել են միմյանց հետ, սկսել հանդիպել՝ այդպիսով դառնալով հետերոսեքսուալ զույգ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Մարեն Բաթլերը, ով ներկայումս 21 տարեկան է, մինչ Ջեյմս Քարինգթոնի հետ հանդիպելը հարաբերությունների մեջ է եղել միայն կանանց հետ, ինչպես իր ապագա զուգընկերը, ով փորձ ուներ միայն նույն սեռի ներկայացուցիչների հետ։
Զույգը ծանոթացել է առցանց։ Մարենը պատահաբար հանդիպել է Ջեյմսի նկարահանած և տեղադրած տեսանյութերին։ Դրանցում երիտասարդը քայլում էր բարձրակրունկներով, կրում էր կեղծ թարթիչներ և ուներ վառ եղունգներ, ինչը գրավել էր Բաթլերի ուշադրությունը։
Մարենը կիսվել է, որ իրեն միշտ դուր է եկել վստահության և կանացիության համադրությունը։
Զույգը խոստովանել է, որ հասարակությունը երբեմն ցնցվում է իրենց միությունից։ Բայց Ջեյմսը վստահ է, որ դա այն պատճառով է, որ ոչ բոլորն են պատրաստ հանգիստ արձագանքել այնպիսի յուրահատուկ մարդկանց, ինչպիսին ինքն է Մարենի հետ։