Հեյլի Բիբերի մոտ խնձորի չափ ունեցող նորագոյացություն է հայտնաբերվել
ԺամանցԻ պատասխան հղիության մասին լուրերի՝ 26-ամյա մոդել և երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բիբերը խոստովանել է, որ ձվարանի կիստա ունի։ Ինստագրամում նա խոսել է նորագոյացության մասին։
Մոդելի խոսքով՝ իր վերարտադրողական օրգանների նորագոյացությունը բավականին մեծ է։ «Ձվարանիս մեջ խնձորի չափ կիստա ունեմ։ Չկա էնդոմետրիոզ կամ պոլիկիստոզ ձվարանի համախտանիշ, բայց ես արդեն բազմիցս կիստա եմ ունեցել, և դա զվարճալի չէ»,- աղջկա խոսքերն է մեջբերում People-ը։
Հեյլի Բիբերը հավելել է, որ կիստան ցավ է պատճառում իրեն։ «Ես զգում եմ սրտխառնոց, փքվածություն, ցավ և զգացմունքային տատանումներ: Կարծում եմ՝ շատերն են նույնը զգացել ու կհասկանան։ Մենք կարող ենք դա կարգավորել»,- գրել է աստղը, ով այս տարվա սկզբին ունեցել է անցողիկ իշեմիկ նոպա՝ ուղեղի արյան շրջանառության կարճաժամկետ խախտում: