Սինգապուրի խորհրդարանն ապաքրեականացրել է տղամարդկանց միջև սեքսը
ԱշխարհՍինգապուրի խորհրդարանը չեղյալ է համարել տղամարդկանց միջև սեքսը քրեականացնող օրենքը, որն ուժի մեջ է եղել այն ժամանակվանից, երբ երկիրը բրիտանական գաղութ էր և պատժվում էր երկու տարվա ազատազրկմամբ։
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները վերջին շրջանում ակտիվորեն քննադատում էին օրենքը և այժմ ողջունում են այն չեղյալ համարելու խորհրդարանի որոշումը, հայտնում է Deutsche Welle-ն։
Միևնույն ժամանակ, Սինգապուրի խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է ընդունել, որով ամուսնությունը սահմանվում է բացառապես որպես տղամարդու և կնոջ միություն՝ դրանով իսկ արգելափակելով միասեռ ամուսնությունների հնարավոր օրինականացումը:
Սինգապուրի ներքին գործերի նախարար Կ. Շանմուգամը, մի քանի օր առաջ ելույթ ունենալով խորհրդարանում, ասել էր, որ իշխանությունները փորձում են հավասարակշռություն պահպանել՝ աջակցելով կայուն հասարակությանը՝ ավանդական հետերոսեքսուալ ընտանեկան արժեքներով, բայց նաև տարածք թողնեն համասեռամոլների համար, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց կյանքով և իրենց ներդրումն ունենան համայնքային կյանքում: