Ագրեսիվ խոզուկին բուժել են ալկոհոլիզմից
ԱյլԳերմանիայում անասնաբույժները բուժել են Էբերհարդ անունով ընտանի խոզուկին ալկոհոլիզմից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կենդանին ապրել է կեղտոտ բնակարանում և սնվել միայն չիպսերով ու ալկոհոլով։ Այն բանից հետո, երբ անասնաբույժները վերցրել են նրան տերերից, Էբերհարդը հայտնվել է Լիպեթալ կոմունայի ապաստարանում։ Բժիշկները կենդանուն բուժել են ալկոհոլից և կարողացել են վերականգնել նրա առողջությունը։
Նրա նոր սեփականատերը՝ Բիանկա Դայհմանը, պատմել է, որ երկու տարի ապաստարանում մնալուց հետո Էբերհարդը լիովին ապաքինվել է։ «Նա աներևակայելի ագրեսիվ էր, անհանգիստ և ոչինչ չգիտեր, բացի այն բնակարանից, որտեղ ապրում էր: Բայց այստեղ նա դարձավ բացարձակ հանգիստ, ուրախ փոքրիկ խոզուկ»,- ասել է նա:
Գերմանիայի բնակիչներին թույլատրվում է իրենց տներում պահել գաճաճ ընտանի խոզեր։ Յուրաքանչյուր խոզ պետք է պաշտոնապես գրանցված լինի տեղի անասնաբուժարանում: