ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը Շվեդիայում և Ֆինլանդիայում վտանգ է ներկայացնում դաշինքի համար․ ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը Շվեդիայում և Ֆինլանդիայում վտանգ է ներկայացնում դաշինքի համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի անդամները կստիպեն նրանց ընդունել օտարերկրյա զորամիավորումներ իրենց տարածքում, տեղակայել լրացուցիչ ուժեր։ Դա կվատթարացնի ռազմական անվտանգության և հենց ՆԱՏՕ-ի վիճակը՝ լրացուցիչ ռիսկեր ստեղծելով նրա համար»,- ասել է նա։
Գրուշկոն հավելել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը դաշինք «հերթական հարվածը» կլինի համաեվրոպական անվտանգության համակարգին, ինչպես նաև կազդի հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանային անվտանգության վրա «ամենաբացասական կերպով»։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը կչափի իր գործողությունները պաշտպանությունն ապահովելու համար՝ ելնելով իրերի իրական վիճակից։