Հոգեբանը ցրել է սեքսի մասին հայտնի միֆերը
ԺամանցՀոգեբան Ջո Հեմինգսը ցրել է սեքսի և սեքսուալության մասին հայտնի առասպելները:
Ջո Հեմինգսն ասել է, որ «ավելի շատ սեքս՝ ավելի ամուր ամուսնություն» բանաձեւը սխալ է, քանի որ կան հիանալի սեռական կյանքով ապրող զույգեր, որոնք հանկարծակի բաժանվում են այլ պատճառներով։
Հոգեբանը նշել է, որ հարաբերություններում ավելի կարևոր է, որ զուգընկերների սեռական կառուցվածքը համապատասխանի։
«Ոմանք սիրում են սեքսով զբաղվել ամեն օր, մյուսները՝ ամսական, բայց ինչպես հարաբերությունների շատ ասպեկտների դեպքում, որակը հաճախ ավելի կարևոր է, քան քանակը», - բացատրել է փորձագետը:
Նա նաև նշել է, որ զուգընկերներից յուրաքանչյուրի լիբիդոն կարող է տատանվել բազմաթիվ պատճառներով։
Հոգեբանը փաստել է, որ միֆ է, թե տարիքի հետ սեռական ցանկությունը նվազում է։ Այսպիսով, նա նշել է, որ, օրինակ, մեծացած երեխաների տնից դուրս գալը կարող է դրական ազդեցություն ունենալ ամուսինների սեռական կյանքի վրա, քանի որ նրանք ավելի շատ ժամանակ կանցկացնեն միայնակ։
Ջո Հեմինգսը պարզաբանել է, որ հորմոնալ փոփոխությունները կարող են ազդել լիբիդոյի վրա, սակայն տարեց մարդիկ նույնիսկ 80 տարեկանում կարող են իրենց զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն զգալ։
Հոգեբանը առասպել է համարել նաեւ հասուն տարիքի տղամարդկանց մոտ «պարտադիր» էրեկտիլ դիսֆունկցիան։ Նա հայտարարել է, որ էրեկցիայի հետ կապված խնդիրների մեծ մասը կվերանա բժիշկների հետ կապ հաստատելուց և բուժում անցնելուց հետո, գրում են Lenta.ru-ի լրագրողները՝ վկայակոչելով աղբյուրին։