«Իսլամական պետություն»-ը հայտարարել է իր առաջնորդի մահվան մասին՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ
Աշխարհ«Իսլամական պետություն» (ԻՊ) առաջնորդ Աբու Հասան ալ Հաշիմի ալ Կուրաշին զոհվել է մարտերում, չորեքշաբթի օրը հայտնել է խմբավորման ներկայացուցիչը։
Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն՝ Reuters-ին հղումով։
ԻՊ-ի ներկայացուցիչը հայտարարության մեջ նշել է, որ ալ Կուրաշին սպանվել է «Աստծո թշնամիների դեմ կռվելու ժամանակ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտարարվել է նաև, որ «Իսլամական պետությունն» ընտրել է նոր առաջնորդ՝ Աբու Հասան ալ Հաշիմի ալ Կուրաշիի «հավատարիմ որդիներից մեկին», որին կոչ են արել հավատարմության երդում տալ։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ողջունել է ալ Կուրաշիի սպանության մասին հաղորդագրությունը, սակայն հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ-ն առնչություն ունի դրա հետ: