Արևմուտքում պառակտման հավանականություն կա. Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում հանրապետության դեսպանատանը, ասել է, որ գնաճի և կլիմայի վերաբերյալ ամերիկյան նոր օրենքը (The Inflation Reduction Act, IRA), որը նախատեսում է սուբսիդիաներ ամերիկյան ընկերություններին, բացասաբար կանդրադառնա արևմտյան երկրների հարաբերությունների վրա, գրում է Financial Times-ը։
«Վերջին մի քանի ամիսների միջոցառումները, մասնավորապես՝ IRA-ն, միջոցներ են, որոնք կպառակտեն Արևմուտքը», - ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան պետք է համակարգի և վերասինխրոնիզացնի քաղաքական օրակարգերը։
Ավելի ուշ, ելույթ ունենալով Կոնգրեսի գրադարանում, Մակրոնն այս օրենքը անվանել է «գերագրեսիվ» ֆրանսիական բիզնեսի նկատմամբ՝ բացատրելով, որ նախաձեռնությունը «կսպանի շատ աշխատատեղեր»։ Մակրոնն ընդգծել է, որ միգուցե նահանգները կլուծեն իրենց խնդիրը, «բայց նրանք կսրեն իրենը»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու