Հայտնի են 2022 թվականին բնակվելու համար ամենաթանկ քաղաքները
ԺամանցԿյանքի միջին արժեքը 2022 թվականին կաճի միջինը 8,1%-ով, ասվում է Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ։
Հետազոտության մեջ ընդգրկված 172 քաղաքներում գների բարձրացումներն ամենաշատն են եղել վերջին 20 տարվա ընթացքում։ Հատկապես թանկացել են բենզինը, սննդամթերքը, կոմունալ, կենցաղային ապրանքները։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ լիտր բենզինի ինքնարժեքն աճել է 22%-ով։
Թոփ 10-ը ներառում է չորս եվրոպական քաղաքներ՝ Ցյուրիխը (վեցերորդ տեղ) Փարիզը, Կոպենհագենը և Ժնևը։
Առաջին տեղում են Նյու Յորքն ու Սինգապուրը։ Ամերիկյան ևս երկու մետրոպոլիայի շրջաններ նույնպես հայտնվել են լավագույն տասնյակում։ Լոս Անջելեսը զբաղեցրել է չորրորդ տեղը, Հոնկոնգը և Սան Ֆրանցիսկոն՝ ութերորդը: Մինչդեռ Թել Ավիվը, որը 2021 թվականին վարկանիշում առաջինն էր, նահանջել է երրորդ տեղ։