«Աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը». Սամվել Ալեքսանյանի կնոջ շնորհավորանքը նորահարսին (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաԳործարար Սամվել Ալեքանյանի կինը՝ Շողերինան, Ինստագրամում շնորհավորել է իր նորահարսի ծննդյան տարեդարձը:
«Աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը, քո տղայի կեսը, տան լուսավոր կետը:
Ինչո՞ւ լուսավոր:
Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է տան լույս բերող ուժը:
Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ»,- գրել է Շողերինան:
Նա նաև բացառիկ լուսանկարներ է հրապարակել որդու՝ Գոռի՝ նոյեմբերի սկզբին Դուբայում կայացած հարսանիքից:
Նշենք,որ հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո այն տեղի ունեցավ Դուբայում: Ի դեպ, ըստ լուրերի, հյուրերին հրահանգել էին որևէ լուսանկար հարսանիքից չհրապարակել համացանցում: