Ռեփեր Akon-ն աջակցել է Քանյե Ուեսթին նրա հակասեմական արտահայտություններից հետո
ԱյլՌեփեր Akon-ն աջակցել է իր գործընկեր Քանյե Ուեսթին Twitter-ում նրա հակասեմական հայտարարություններից հետո, գրում է The International News-ը։
«Ես կողմ եմ, որ մարդիկ արտահայտեն իրենց կարծիքը։ Կարծում եմ՝ միշտ կգտնվեն այնպիսիք, ովքեր իրենց սեփական կարծիքը կունենան իրերի վերաբերյալ։ Երբ դադարում ենք բարձրաձայնել, մենք հնարավորություն չենք տալիս այլ մարդկանց ճանաչել մեզ, ճանաչել մեր մտածելակերպը և, որ ամենակարևորն է, հասկանալ մեր գործողությունների շարժառիթը»,- ասել է Akon-ը։
SkyNews-ի հաղորդավար Ալեքս Ջոնսի հետ զրույցում ռեփերը նշել է, որ դրական է վերաբերվում այն փաստին, որ Ուեսթը բացահայտ արտահայտում է իր կարծիքը։ Akon-ն ընդգծել է, որ այդ հարցը կքննարկի Ուեսթի հետ, երբ իրենք հանդիպեն։ Նրա խոսքով՝ իրեն հետաքրքրում է, թե ինչու է ռեփերն այդպես արտահայտվում։