Մոնղոլիայի խորհրդարանը պաշտպանել է Ուլան Բատորում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու կառավարության առաջարկը
ԱշխարհՄոնղոլիայի խորհրդարանը պաշտպանել է Ուլան Բատորում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու կառավարության առաջարկը, հայտնում է News.mn-ը։
«Խորհրդարանական վեհաժողովի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել արտակարգ դրություն հայտարարելուն, Ազգային անվտանգության խորհուրդն այժմ նիստ է անցկացնում, եւ նախագահն իրավասու է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օրենքի համաձայն՝ Մոնղոլիայի նախագահը պետք է քննարկի այս հարցը 12 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնղոլիայի մայրաքաղաքում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ արտահանվող ածխի գողության հետ կապված սկանդալի պատճառով։ Ցուցարարները կառավարությունից եւ նախագահից պահանջում են անվանել «44 տրիլիոն տուգրիկի (12,9 միլիարդ դոլար) ածուխ գողացողների անունները»։