Ստամբուլում տրամվայը բախվել է մարդատար ավտոբուսին. կա 33 տուժած (տեսանյութ)
Թուրքիա
Ստամբուլում տրամվայը մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ:Այս մասին հայտնում է aa.com.tr-ը։
Նշվում է, որ թուրքական քաղաքի հյուսիսում տրամվայը բախվել է ավտոբուսին։ Վթարի հետևանքով ավտոբուսը լուրջ վնասներ է կրել։ Վթարի հետևանքով տուժել է 33 մարդ, բոլորին օգնություն է ցուցաբերվել։
Նշվում է, որ այդ տարածքում տրամվայների շարժումը դադարեցվել է։ Վթարի պատճառ կարող էր լինել տրամվայի գծի ազդանշանային համակարգի խափանումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)