Մունդիալ-2022. դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կկայանան փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները:
Երևանի ժամանակով 19:00-ին Մարոկկոն «Education» մարզադաշտում կփորձի գերազանցել Իսպանիայի հավաքականին: 23:00-ին կմեկնարկի Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը: Այս թիմերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:
Մինչ այս քառորդ եզրափակիչում ուղեգիր են նվաճել և միմյանց դեմ մրցեն հետևյալ զույգերը` Նիդերլանդներ-Արգենտինա, Ֆրանսիա-Անգլիա, Խորվաթիա-Բրազիլիա:
Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)