Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել 

Հեղափոխականները «տնավորվում» են․ ովքեր են անշարժ գույք ձեռք բերած պաշտոնյաները

Վերլուծական

Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հրապարակում են պաշտոնյաների՝ 2021 թվականի հայտարարագրերը, որոնք տեղադրված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Այդ հայտարարագրերում նկատելի է, որ ՔՊ-ական բազմաթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ նոր բնակարաններ են ձեռք բերել, բանկերում ունեն հսկայական ավանդներ, և, ընդհանրապես, իշխանափոխությունից հետո նրանց կյանքը բարելավվել է անասելի տեմպերով։

Դիցուք՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 2020 թվականի վերջի դրությամբ ունեցել է 4 անշարժ գույք։ Դրանցից մեկը Հասարակական նշանակության շինություն է (Երևանի Կենտրոն վարչական շրջանում), մեկը հողամաս (Կոտայքի մարզի Պտղնի համայնքում), մյուս երկուսի տեսակի մասով առկա է հետևյալ բնութագիրը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: Վերջին երկու անշարժ գույքերից մեկը Վրաստանում է՝ Թբիլիսիում, մյուսը՝ Պտղնիում։ Բոլոր 4-ը գնվել են, սակայն նշված չէ, թե երբ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով նախկինում եղել է նաև ՀՀ առողջապահության նախարար, ապա նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2020 թվականից հետո գնել է 5 հողատարածք։ Առաջինը գնել է 2020-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, մյուս 4-ը՝ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում։ 

Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանն էլ բնակարան է գնել 72 հազար դոլարով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ 

ԿԸՀ նորաթուխ նախագահ Վահագն Հովակիմյանը 2020 թվականի հուլիսի 12-ին միանգամից 4 հողատարածք է նվեր ստացել, որոնիցից երկուսում կա հողին ամրակայված անշարժ գույք։ Հովակիմյանի հայտարարագրում ներկայացված 4 հողատարածքներն էլ գտնվում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ 

Պատգամավոր Դավիթ Դանիելյանի ներկայացրած հայտարարագրերը` սկսած 2019 թվականի համար ներկայացրած տվյալներից` որպես ԿԳՄՍ նախարարի օգնական, բավական խառն են` լրացված տարբեր ժամանակահատվածներում, լի հայտնվող և անհետացող գույքով: Որպես հիմք ընդունելով պատգամավորի ներկայացրած հայտարարագրի` տարվա վերջում առկա անշարժ գույքը` արձանագրենք, որ Դավիթ Դանիելյանը համատեղ սեփականության կարգով ունի երեք բնակարան` բազմաբնակարան շենքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում, միանձնյա սեփականությամբ` Բյուրեղավանում և Նուռնուսում, ևս մեկ հողամաս Նուռնուսում` արդեն համատեղ սեփականությամբ:

Եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։

Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնյաների սոցիալական պայմանների բարելավման գործընթացը բավական արագ է առաջ ընթանում և եթե մինչ հեղափոխությունը վերջիններս ընդհանրապես որևէ անշարժ գույք չէին հայտարարագրել, կամ հայտարարագրել էին ընդամենը մեկ անշարժ գույք, ապա  ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո բարելավվել է նաև նրանց կենցաղային պայմանները, կամ այլ կերպ ասած՝ հեղափոխականների ձեռքը փող է հայտնվել և վերջիններս անխնա տնավորվում են...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան
Ամենադիտված