«Մատանիների տիրակալը» սերիալի երկրորդ սեզոնն ամբողջովին կնկարահանի կին ռեժիսորների թիմը
Լուսանկարներ
«Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի երկրորդ սեզոնը կղեկավարի ամբողջովին կին ռեժիսորների թիմը, գրում է Deadline-ը։
Նախագծի վրա աշխատելու են Շառլոտա Բրանդստրոմը, Սանա Համրին և Լուիզ Հուպերը, իսկ երկրորդ սեզոնը բաղկացած կլինի ութ դրվագից։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրանդստրոմն արդեն աշխատել է առաջին սեզոնի երկու դրվագների վրա, մինչդեռ երկրորդում նա կնկարահանի նախագծի չորս դրվագ։ Նրա գործընկերները կնկարահանեն ընդամենը երկուական դրվագ։
«Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)